հաղթահարելու և նոր սահմաններ գծելու ձեր հնարավորությունների համար
Պատրաստում ենք ջերմա- և ձայնամեկուսիչ ալյումինե դռներ և պատուհաններ՝ օգտագործելով եվրոպական և տեղական պրոֆիլներ։ Անհատական չափսեր, բարձր դիմացկունություն և գեղագիտական մաքրություն՝ ժամանակակից նախագծերի համար:
Ապակե տանիքները ապահովում են բնական լուսավորություն և հարմար են մուտքային հատվածների, պատշգամբների, տեռասաների համար։ Օգտագործում ենք բազմաշերտ անվտանգ ապակի՝ քամու, ձյանի և արևի ազդեցությանը դիմակայելու համար։
Ապահովում ենք ապակեպատ ճակատների նախագծում, արտադրություն և մոնտաժ՝ հարմարեցված բիզնես կենտրոնների, բազմաբնակարան շենքերի և շքեղ առանձնատների համար։ Ապակու և մետաղի ներդաշնակ համադրություն դիմացկուն ու ժամանակակից ։
Ապակե հատակները յուրօրինակ դիզայն են հաղորդում ժամանակակից ինտերիերին։ Օգտագործում ենք բարձր ամրության լամինացված ապակի՝ ապահովելու թե՛ տեսողական էֆեկտ, թե՛ քայլելու լիարժեք անվտանգություն:




